Սիրիական իշխանությունները ազատ են արձակել մոտ 3,5 հազար հոգու, ովքեր ձերբակալվել են բողոքի ակցիաների ժամանակ, բացի այդ զրահատեխնիկան հանվել է քաղաքներից եւ տեղափոխվել ծայրամասեր: Սակայն դիպուկահարները շարունակում են վտանգ ներկայացնել հանրապետության բնակիչների համար: Նման հայտարարությամբ այսօր` հունվարի 2-ին, Կահիրեում հանդես է եկել Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին:

Նրա խոսքով, չնայած Սիրիայում դիտորդական կազմակերպության առկայությանը, անվտանգության աշխատակիցները շարունակում են սպանել բողոքի ակցիայի մասնակիցներին, հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայի Արաբական խորհրդարանը կոչ է արել արաբական կազմակերպությանը ետ կանչել դիտորդներին Սիրիայից` կապված անմեղ քաղաքացիների սպանության հետ: