Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը (ՊԱԺՃ) հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները շաբաթ օրը ձերբակալել են շարժման առաջնորդին, որը մոտ էր տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը, հաղորդում է AFP-ն։

Դամասկոսում գործող շարժման խոսնակը AFP-ին հայտնել է, որ «գլխավոր քարտուղար Թալալ Նաջին ձերբակալվել է» մայրաքաղաքում։

Երկրորդ պաշտոնյան հաստատել է ձերբակալման մասին լուրը, մինչդեռ շարժման երրորդ աղբյուրը հայտնել է, որ «Նաջիին խնդրել են... ներկայանալ անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկին, և նա չի վերադարձել։ Ամենայն հավանականությամբ, նրան ձերբակալել են»։