Մայիսի 3-ին՝ ժամը 13։48-ին ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վթար:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և դիմային հատվածով կախվել դեպի շենքի բակային հատված. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: