Աբու-Դաբիում վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել կնոջ պատիժը, որին դատապարտել էին ինտերնետում մերկ լուսանկարներ տեղադրելու համար: Դատարանը դրանք համարել է անպարկեշտ:

Լուսանկարները դարձել են ոչ միայն կնոջ դատապարտման, այլ ամուսնալուծության պատճառ: Նրա ամուսինը դիմել է դատարան` պահանջելով ամուսնալուծություն, քանի որ կինը իր էրոտիկ նկարները հրապարակել է պոռնոկայքերում: Դատարանը որոշում է կայացրել ամուսնու օգտին` թույլ տալով նրան ամուսնալուծվել առանց փոխհատուցման վճարման, հաղորդում է NEWSru Israel-ը` վկայակոչելով «Ալ-Բայան» հրատարակչությունը:

Ցանցում հայտնվել է 14 մերկ լուսանկար. դրանցից հինգը կեղծ էին, բայց ինը` իրական: Սկզբում կինը պնդում էր, որ այդ լուսանկարները բջջային հեռախոսի միջոցով արել է իր ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ: Այնուհետեւ օգտագործել է դրանք` իրենից ազատվելու համար:  

Երբ դատարանը նրա ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ լուսանկարներում նա վախեցած տեսք չունի, մեղադրյալը փոխել է վկայությունները`հայտարարելով, որ լուսանկարվել է ամուսնու պահանջով, ով խնդրել էր նման լուսանկարներ ուղարկել իրեն, քանի որ «կարոտել էր» կնոջը: