Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տեղական ժամանակով 09:06-ից մտցվել են ժամանակավոր սահմանափակումներ, հայտնել են Ռոսավիացիայից։

Ռուսաստանյան գերատեսչությունը սահմանափակումների նպատակը համարել է քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովումը։

«Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում չվերթներ։

Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար․ դա առաջնահերթություն է», - նշել են Ռոսավիացիայից։