Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը շաբաթ օրը ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ագիլ Գուրբանովին։ Այս մասին ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, որը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, ընդունել է եղբայրական Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ագիլ Գուրբանովին, որը Լեֆկոշա է ժամանել TEKNOFEST-ի (Ավիացիայի, տիեզերքի և տեխնոլոգիաների փառատոն) կապակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։





























