Այսօր՝ մայիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Մ.-ն իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Արենի բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Մալայզիայի քաղաքացու:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։