Փրկարարներն արդեն մեկ ժամից ավելի Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով որոնում են 2-ամյա երեխայի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, քաղաքացին ահազանգել է 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար հետն ընկած լինի։
Այս պահին քրեական ոստիկանները պարզում են ահազանգողի և երեխայի ինքնությունը։





























