Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն տեղական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպանությունը կապ է հաստատել Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին՝ Մոսկվայի օդանավակայանում ձերբակալելու և հետ՝ Բաքու վերադարձնելու կապակցությամբ։
Ինչպես պնդում է Հաջիզադեն, ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այս հարցը կհետաքննվի, սակայն չեն բացատրել այդ որոշման պատճառները։
«Ռուսաստանյան կողմի այս որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ, Ռուսաստանից սպասում ենք պարզաբանումների տվյալ հարցի վերաբերյալ», - հայտարարել է նա։
Ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ լրատվամիջոցը հայտնել էր, որ Բադամովն ադրբեջանական պատվիրակության կազմում ուղևորվում էր Աստրախան, որտեղ պետք է տեղի ունենային Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներ։
Սակայն Բադամովին արդեն Մոսկվայում թույլ չեն տվել նստել ինքնաթիռ և հետ են ուղարկել Բաքու։





























