Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի անտառներում ՝ 302,5 հա մակերեսով 24 խոշոր հրդեհ է մոլեգնում, հայտնում է Ավիաանտառպահպանությունը։
Անդրբայկալյան երկրամասի անտառներում տարածաշրջանային մակարդակի արտակարգ իրավիճակի ռեժիմը գործում է արդեն գրեթե մեկ ամիս՝ ապրիլի 7-ից։
Ներկայումս ինտենսիվ գործող հրդեհները հյուսիսից տարածվել են դեպի հարավ՝ Խիլոկի շրջանի ուղղությամբ։
Մայիսի 4-ի դրությամբ Անդրբայկալյան երկրամասի տարածքում 3 առավել ինտենսիվ գործող հրդեհ է նշվում, որոնք գտնվում են Տունգոկոչենի, Կարիմսկոյեի և Խիլոկի շրջաններում։ Բոլոր օջախները խոշոր են։ Խիլոկի շրջանում հրդեհն առաջացել է գյուղատնտեսական նշանակության հողերից այրվող չոր խոտի կրակն անտառային ֆոնդ տարածվելու հետևանքով։
Տարածաշրջանում հրդեհների մարման աշխատանքներին ներգրավված են Ավիաանտառպահպանության և Անդրբայկալանտառտնտեսության համատեղ խմբավորումները։ Հանքայնացված գոտիներ անցկացնելու համար ներգրավված են բուլդոզերներ և գութաններով տրակտորներ։
Հաղորդման համաձայն, ընդհանուր առմամբ, մայիսի 4-ի դրությամբ Անդրբայկալյան երկրամասի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերում իրականացվում են 24 անտառային հրդեհների մարման աշխատանքներ՝ 302,5 հազար հա այրված տարածքում։ Այդ թվում՝ կասեցվել է 14 հրդեհների կրակի տարածումը այրված՝ 254,1 հազար հա տարածքից։
Աշխատում են Ավիաանտառպահպանության ավելի քան 1,3 հազար պարաշյուտիստներ, դեսանտայիններ և Անդրբայկալանտառտնտեսության աշխատակիցներ։ Ներգրավված է գրեթե 150 միավոր վերգետնյա տեխնիկա։
Մեկ օրվա ընթացքում հրդեհների մարման և անտառային հրդեհային իրավիճակի մոնիթորինգի համար ուժերի և միջոցների տեղափոխման համար Ավիաանտառպահպանությունը ներգրավել է 11 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Այդ թվում՝ ներգրավված է Դաշնային Ավիաանտառպահպանության սեփական ավիացիան։



























