Բրիտանիայի ոստիկանությունը սկսել է քննությունը թագավորական Սանդրինգեմ կալվածքի մոտակայքում հայտնաբերված մարդու մարմնի մնացորդների գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The Daily Telegraph-ին:

Ըստ թերթի` մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ին տեղի բնակիչներից մեկը, որը հանել էր զբոսանքի իր շանը: Մարդու մարմինը հայտնաբերվել է թագավորական ախոռներից մեկ եւ Սանդրիգեմյան դղյակից երեք կիլիմետր հեռավորության վրա: Ոստիկանությունը միջադեպի մասին հայտնել է թագավորական զույգին, որը Սուրբ Ծննդյան արձակուրդներն անցկացնում է Սանդրիգեմում: 

Տեղի բնակիչների խոսքով` տարածքում կուտակվել են մեծ քանակով ոստիկաններ, որոնք խիտ օղակով շրջապատել են գտածոյի տարածքը: