Իրանը հաջողությամբ փորձարկել է 1 200 կիլոմետր հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտնել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1 200 կիլոմետր հեռավորությունից», այն կարող է ճշգրիտ հայտնաբերել եւ խոցել թիրախները, ինչպես նաեւ դիմացկուն է խանգարումների հանդեպ։

Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար եւ պատրաստ է «առանց տատանվելու եւ մտածելու» կիրառել դրանք այն դեպքում, եթե իր դեմ ագրեսիա ծավալվի։