Առնվազն ինը մարդ է զոհվել Չինաստանի հարավարեւմտյան Գույչժոու նահանգում գետային նավերի շրջվելու հետևանքով։ Եվս մեկ մարդ անհետ կորած է համարվում, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Ցյանսի քաղաքային օկրուգում։ Չորս նավեր շրջվել են ուժեղ քամու պատճառով։ 84 մարդ ընկել է ջուրը։

Ավելի վաղ տեղեկացվել էր Գույչժոուում երկու զբոսանավերի շրջվելու մասին, որոնք տեղափոխում էին 70 ուղեւոր։