Ամերիկացի միլիարդատեր եւ ԱՄՆ կառավարության արդյունավետության գործակալության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ արհեստականբանականությունը կարող է փոխարինել պետական ծառայողներին որոշ առաջադրանքներ կատարելիս, հայտնել է Bloomberg գործակալությունը։
Մասկը ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ՝ ասելով, որ արհեստական բանականությունը պետք է ստանձնի որոշ պետական ծառայողների ներկայում իրականացվող գործառույթները:
Նշվել է, որ գործարարն այս կարծիքն արտահայտել է Բեւեռլի Հիլզում, Միլքենի ինստիտուտի Գլոբալ կոնֆերանսում, որտեղ քննարկվել է նաեւ նրա SpaceX եւ Neuralink ընկերությունների աշխատանքը։





























