Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի ինտենսիվ որոնողական աշխատանքները շարունակվում են, այդ թվում գետում:

Այս պահին մմեծ թվով ուժեր են ներգրավված որոնողական աշխատանքներում՝ ինչպես ոստիկաններ, այնպես էլ փրկարարներ: Նաև դրոններ ու ջրասուզակներ են օգտագործվում:

Նախորդ շաբաթ Հրազդան գետն ընկած 13-ամյա աղջնակի որոնումները եւս շարունակվում են:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

Նշենք, որ երեկվանից Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, Հրազդանի հրշեջ- փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։