Ինը մարդ վիրավորվել է հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել կիրակի ամերիկյան Արիզոնա նահանգի Գլենդեյլ քաղաքում, տեղեկացրել է տեղի ոստիկանությունը։

«Կարող եմ հատատել, որ հրազենային վիրավորումներ են ստացել մի քանի մարդիկ... Նրանց թիվը մոտ է իննին... այժմ նրանք երեքից ավելին են»,- հայտնել է Գլենդեյլի ոստիկանական վարչության հանրության հետ կապերի պատասխանատու Մորոնի Մենդեսը՝ ավելացնելով, որ չի կարող հաստատել տուժածների ստույգ թիվը։

Ոստիկանի խոսքով՝ հրաձգությանը չեն մասնակցել ոստիկանները եւ ռեստորանի պահապանները, ենթադրվում է, որ կրակողները եղել են մի քանիսը։