Դամուտուն եւ Նիգերիայի հյուսիսի այլ բնակավայրերը դատարկվել են: Նախօրեին իսլամական ծայրահեղական խմբավորման` «Բոկո Հարամի» ահաբեկիչները պահանջել են, որ առաջիկա երեք օրերին ընթացքում բոլոր քրիստոնյաները լքեն մուսուլմանական հյուսիսը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ահաբեկիչները հանդես են եկել նման հայտարարությամբ այն բանից հետո, երբ Նիգերիայի նախագահը հայտարարեց արտակարգ դրության մասին երկրի հուսիս –արեւելքում, եւ ժամանակավորապես փակել է սահմանները հարեւան երկրների հետ: Նիգերիան ողոված է քրիստոնյաների նկատմամբ իրականացվող բռնություններով.  90  հազար քրիստոնյաներ արդեն փախել են երկրի հարավ:

Անցած տարվա վերջին օրերին «Բոկո Հարամի» ահաբեկիչներն իրականացրել են մի շարք ահաբեկչական գործողություն` ուղղված քրիստենական տաճարների եւ Նիգերիայի անվտանգության ուժերի դեմ: Զոհերի թիվն գերազանցել է 100-ը: