Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավոորին առաջինը օգնության են հասել վարորդը, քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը:  
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննութայն, եղել է սթափ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: