Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի 58-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավախախտումից բխող վարչարարություն իրականացնելու նպատակով պարեկներն ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ Բջնի գյուղի բնակիչ, 58-ամյա ուղևորը 30․000 ՀՀ դրամ է տվել պարեկներից մեկին։ Տղամարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել Սևանի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են:





























