Իրանը փակել է Պակիստանի հետ սահմանն այն բանից հետո, երբ Պակիստանի իշխանություննեն իրենց տարածքում ձերբակալել են երեք իրանցի սահմանապահի: Այդ մասին հայտնում է Associated Press-ը եւ Pakistan Daily:

Իրանական կողմը դեր չի մենկաբանում իրավիճակը: Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի հուսիս- արեւմուտքում` Բելուջիստան նահանգում, որը շատ նոսր է բնակեցված եւ որոշ հատվածներում բացակայում են սահմանի հստակ նշաններ: Ինչպես հայտնել է տեղացի պաշտնյաներից մեկը, իրանցի սահմանապահները խոստովանել են, որ չկանխամտածված են հատել սահմանը, երբ հետապնդել են հանցագործների:

Սահմանապահները կրակ են բացել փախչողների ուղղությամբ` սպանելով մեկին եւ վիրավորելով մյուսին: Երկուսն էլ անչափահաս մաքսանենգներ էին: Դրանից հետո պակիստանցի սահմանապահները ձերբակալել են իրանցի իրենց գործընկերներին: Բելուջիստան նահանգի ղեկավար Նասիբուլա Բազաին հայտարարել է, որ իրանցի սահմանապահները կմնան կալանքի տակ մինչեւ քննության ավարտը