Մայիսի 6-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղումները տեղ-տեղ կլինեն ինտենսիվ, կարկուտ կտեղա։ Ամպրոպի ժամանակ օդերեութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մերթ ընդ մերթ սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+19,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,  

Լոռիում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18,

Տավուշում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +16+19,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+20,

Արարատում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+23,  

Արմավիրում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +20+23,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +18+22,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18։