ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կատակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նախաձեռնությունն ակտիվորեն քննարկվում է, սակայն խորհրդարանական ընդդիմությունը բավականաչափ ձայներ չունի։
«7 տարի է՝ մարդ են փնտրում, մեկ ակտիվ, մեկ պասիվ։ Այդպես էլ կշարունակեն ու չեն գտնի։ Ինչո՞ւ են հիմա հիշել։ Հավանաբար, եկել է գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության ժամանակը»,- կատակել է Սիմոնյանը։





























