Մոսկվայում Սկլիֆոսվսկու անվան շտապ օգնության հիվանդանոցի վիրաբույժները վիրահատել են «Չայ վդվոյոմ» խմբի տնօրեն Իգոր Զվյագինի ոտքը: Նա հայտնվել է հիվանդանոցում հրազենային վնասվածքով նախօրեին` երեկոյան:
Շոումենը եկել է հիվանդանոց եւ դիմել բժիշկների օգնությանը: 44-ամյա Զվյագինի խոսքով` նա ձիավարել է եւ պատահաբար կրակել է սեփական ոտքին տրավմատիկ զենքից: Բժիշկները Իգոր Զվյագինի ոտքից հանելեն փամփուշտը եւ կարել վնասված տեղը, հայտնում է Life News-ը: Զվյագինը, ով պնդում էր, որ ինքն է կրակել սեփական ոտքին, արդեն տանն է:




























