«Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի, եթե անգամ ընտրություններն անցկացվեն այսօր։ Այս վստահությունն է մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով իշխող կուսակցության ցածր վարկանիշի մասին նկատառմանը։
Սիմոնյանի կարծիքով՝ ոչ ոք չի կասկածում 2021թ. ընտրությունների արդյունքներին։ «Հարցումները ցույց են տալիս, որ վարկանիշով առաջատար է իշխող կուսակցությունը, եթե այսօր ընտրություններ լինեն, «ՔՊ»-ն կհաղթի 50+1, իսկ 2026-ին մոտ վարկանիշը կբարձրանա»,- վստահ է Սիմոնյանը։
Ի պատասխան՝ լրագրողները հիշեցրել են Գյումրիում «ՔՊ» ընտրությունների ոչ այնքան հաջող արդյունքները։ Սիմոնյանը կոչ է արել չհամեմատել համապետական ու ՏԻՄ ընտրությունները, իսկ Գյումրին ընդհանրապես օրինակ չի կարող լինել։ Սիմոնյանի խոսքով՝ Գյումրիում եւս «ՔՊ»-ն նախորդ ընտրությունների համեմատ կրկնակի շատ ձայն է հավաքել։





























