ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասն անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին իր պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ խոսել է Իրանի միջուկային ծրագրի մասին։ Նա այս մասին գրել է X-ում։

«Զրուցել եմ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ընդգծելու միջուկային հարցերում դիվանագիտության կարևորությունը և տարածաշրջանում լարվածության թուլացման համար», - գրել է նա։ Կալասն Իրանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին տրամադրվող ենթադրյալ ռազմական աջակցությունը, ինչպես նաև մտահոգություն հայտնել Իրանում ԵՄ քաղաքացիների լրտեսության համար կալանավորման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Բրյուսելի և Թեհրանի միջև հարաբերությունները «կախված են այս բոլոր հարցերի շուրջ առաջընթացից»։