Թայվան կղզու Հուալյան շրջանի մոտակայքում գտնվող ծովային տարածքում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Դրա մասին հայտնել է Չինաստանի երկրաշարժերի ցանցային կենտրոնը (CENC):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 23, 87 աստիճան և արևելյան երկայնության 121,94 աստիճաններում, հաղորդում է  Xinhua-ն։ Հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։

Ուժեղ ցնցումները զգացվել են Թայվանի բազմաթիվ շրջաններում, ներառյալ՝ Թայբեյ քաղաքում։ Ներկա պահին զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։