Վրաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականին աճել է 4%-ով՝ հասնելով ռեկորդային 14,8 միլիոն տոննայի, հաղորդում է TBC Capital-ը։
Դրանց զգալի մասը հարևան երկրների միջոցով տարանցիկ փոխադրումներն են. 19%-ը Ռուսաստան-Հայաստան երթուղով է, 9-ական տոկոսը՝ Թուրքիա-Ադրբեջան և Թուրքիա-Ռուսաստան միջև փոխադրումների համար, գրում է Sputnik Грузия-ն։
Անցյալ տարի Վրաստան է մտել ընդհանուր առմամբ 875,7 հազար բեռնատար, ինչը 2023 թվականի համեմատ 3%-ով ավելի է։ Ամենամեծ թիվը (241,2 հազար բեռնատար) անցել է Թուրքիայի հետ սահմանով, երկրորդ տեղում՝ Ռուսաստանի հետ սահմանը (200,6 հազար բեռնատար)։





























