Բաքուն և Մոսկվան կգտնեն փոխադարձաբար ընդունելի լուծումներ «Ռուսական տան» և Ադրբեջանում России Сегодня-ի (Sputnik) ներկայացուցչության վերաբերյալ, վստահ է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Գլխավորն, ըստ իս, այն է, որ մենք դրական երկխոսություն ենք սկսել ադրբեջանական կողմի հետ այս հարցի, ինչպես նաև Sputnik-ի թեմայի շուրջ»,-նշել է նա ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Եվդոկիմովը հույս ունի, որ այս երկխոսությունը կշարունակվի և կգտնվեն փոխադարձաբար ընդունելի լուծումներ, հատկապես որ «Ռուսաստանում հաջողությամբ գործում են Ադրբեջանի մի քանի մշակութային կենտրոններ և ադրբեջանցի լրագրողներ»։
Նա միաժամանակ վստահեցրել է, որ Պուտինի և Ալիևի միջև փոխադարձ հարգանքի շնորհիվ կողմերը «նույնիսկ բարդ հարցերն» ի վիճակի են արդյունավետորեն լուծել։





























