Տարվա ընթացքում Ռուսաստանը կարտոֆիլի ներմուծումն ամենաշատը ավելացրել է Հայաստանից՝ 805 անգամ (շուրջ 116 տոննա), Թուրքիայից՝ 47 անգամ (շուրջ 24 տոննա), Վրաստանից՝ 7 անգամ, Չինաստանից՝ 5 անգամ և Ղրղզստանից՝ 3,2 անգամ։ Դրա մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչնելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի, ազգային վիճակագրական պորտալների և հասանելի այլ տվյալներին։

Անցյալ տարի Ռուսաստանն ամենաշատ կարտոֆիլը գնել է Բելառուսից, որն առաջին տեղը խլել է Եգիպտոսից։ Ռուսական ներմուծման ծավալը կազմել է 193,8 հազար տոննա։ Եգիպտոսը, որը տարվա ընթացքում բարձրացավ երկրորդ տեղը, մատակարարեց 47,9 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 75,3 հազար տոննա կարտոֆիլ։

Առաջին եռյակը եզրափակել է Չինաստանը՝ բարձրանալով երկու հորիզոնականով՝ 46,7 հազար տոննա՝ 17.3 միլիոն դոլար արժողությամբ։ Միևնույն ժամանակ, 2019 թվականից ի վեր առաջին անգամ Չինաստանը կրկին կարողացավ մտնել Ռուսաստան կարտոֆիլի խոշորագույն մատակարարների եռյակ։

Հաջորդը Ադրբեջանն է՝ 42,5 հազար տոննա (18,3 միլիոն դոլար) և Վրաստանը՝ 8,4 հազար տոննա (3,3 միլիոն դոլար):