Իսրայելական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Եմենի Հուդայդա նավահանգստին, հաղորդում է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Օդային գործողությանը մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 30 կործանիչ։ Նշվում է, որ արդեն իրականացվել է ավելի քան ութ հարված։ Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հաղորդում է, որ իսրայելցիներն ամերիկացիների հետ միասին գրոհում են Հուդայդան։

Որոշ տեղեկություններող՝ Իսրայելի հարձակման հետևանքով Ալ-Հոդեյդա նավահանգիստը լիովին ավերվել է։ Անանուն իսրայելական աղբյուրի տվյալներով՝ Հոդեյդայի վրա ընդհանուր առմամբ արձակվել է 48 հրթիռ։ Հութիներն այդ տեղեկությունը դեռևս չեն հաստատել։