SHOT-ի տվյալներով՝ անցյալ շաբաթ օրը Մոսկվայի գլխավոր ուղղափառ եկեղեցի է եկել ոմն անծանոթ կին և իրեն շատ կասկածելի է պահել։ Պահակները կանգնեցրին երիտասարդ կնոջը: Պարզվել է՝ նա իր հետ տարել էր գրեթե կես կիլոգրամ վառոդ և մեկ փամփշտի պարկուճ։ Ոստիկանություն է կանչվել։

Պարզվել է, որ ձերբակալվածը Մարգարիտա անունով 56-ամյա մաքրուհի է։ Նա աշխատակիցներին պարզաբանել է, որ այդ ամենը պատահաբար էր գտել իր տանը և որոշել է պարզել՝ այդ գտածոները որքանով են վտանգավոր։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Պայթուցիկ նյութերի անօրինական պահպանում» հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։