Իրանական բանակի հրամանատար Աթոլլա Սալեհին ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան միջոցառումներ ձեռնարկել, եթե ամերիկյան ավիակիրը, որի անունը չի հիշատակել, վերադառնա Պարսից ծոց:
Նախօրեին Իրանն ավարտել է Օրմուզի նեղուցում անցկացվող զորավարժանքները: ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ կփակեն նեղուցը, որով կատարվում է աշխարհի նավթամատակարարման ծավալների մեկ երրորդը, եթե Արեւմուտքը շարունակի Թեհրանի դեմ խստացված պատժամիջոցների կիրառումը, գրում է svobodanews.ru-ն:
ԱՄՆ հինգերորդ ճակատի հրամանատարության ներկայացուցիչները, որոնք գտնվում են Բահրեյնում, ի պատասխան հայտարարել են, որ նավթամատակարարման ընդհատումներ չեն հանդուրժի: Նախորդ շաբաթ Օրմուզի նեղուցով ամերիկյան ավիակիր էր անցել:
Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն այսօր հեռուստահարցազրույցում կոչ է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել:




























