Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարվածների հետեւանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ երկուշաբթի Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, «տասնյակ մարդիկ վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների եւ հրետանային հրետակոծությունների, ներառյալ փախստականների ճամբարները Նուսեյրաթում եւ Էշ-Շուջայայում, որոնք գտնվում են հատվածի կենտրոնական մասում, ինչպես նաեւ հարավում գտնվող Խան Յունիս եւ Ռաֆահ քաղաքները։

Ավելի վաղ «Ալ-Կահիրա ալ-Իբհարիա» հեռուստաալիքը տեղեկացրել է այն մասին, որ Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունների զոհեր են դարձել 45 պաղեստինցիներ։