Հանրապետության տարածքում հունվարի 4-ից 8-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ` մառախուղ: Քամին հյուսիսարևելյան է, 2-7 մ/վրկ ուժգնությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից: Իսկ օդի ջերմաստիճանը հունվարի 4-ին կնվազի 3-5 աստիճանով: Երեւանում հունվարի 4-ից 8-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: