Այսօր՝ մայիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ն «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Կայքի փոխանցմամբ՝ վրաերթի հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ հետիոտնի համար տեղադրված լուսակիրներից մեկը չի աշխատում, ինչպես նաև խոտանված է աշխատում Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկը կարգավորող լուսակիրը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:





























