Սախալին թռչող ինքնաթիռն առաջին իսկ փորձից չի կարողացել վայրէջք կատարել աղվեսի պատճառով։ Այս մասին Հեռավոր Արեւելքի տրանսպորտային դատախազությունը հայտնել է իր թելեգրամ-ալիքում։
«Մայիսի 5-ին Խաբարովսկից Յուժնոսախալինսկ թռչող Airbus A319 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ստիպված է եղել երկրորդ շրջան կատարել՝ թռիչքուղում աղվեսի առկայության պատճառով»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է, որ այժմ գերատեսչության աշխատակիցները ստուգում են օդանավակայանը՝ օրենսդրությանը համապատասխանության առումով, ներառյալ տրամսպորտային անվտանգության նորմերը։





























