Ես մի ուրիշ վիճակագրություն ունեմ. ՀՀ ամեն երրորդ քաղաքացին համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ամենացածր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է, և եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի  50 + 1 տոկոսով կհաղթի։

«Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի սուս մնային: Երկրորդ, եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն սոցիոլոգիական հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է: Թող շարունակի դրանով հպարտանալ»,-ասաց նա: