Մայիսի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարեւմտյան քամին՝ 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +17+21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+20,  

Լոռիում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +20+23,

Տավուշում գիշերը՝+10+13, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +19+23,

Արարատում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+26,  

Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +23+26, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+25,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +16+20։