Մոսկվայի բանկերից մեկի աշխատակցուհին խոշոր չափերի կեղծ գումար է իրացրել, ենթադրվում է` 20 մլն ռուբլի: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, նա մեկ ամսվա ընթացքում փողերը փոխանակել է թղթե կեղծ փողերով:  

Առեւանգման ընդհանուր գումարը կազմել է 18,2 մլն ռուբլի, 62 հազար եվրո եւ 53 հազար դոլար, որը աշխատակցուհին մի քանի անգամով է տարել:Կասկածի տեղիք է տվել աշխատակցուհու` չափազանց հաճախ հաշվարկային-գանձապահական հանգույցին մոտենալը, որն արձանագրել են վերահսկման տեսախցիկները:

Զարմանք են հարուցել նաեւ ամանորյա անասելի թանկ գնումները:Աշխատակցուհին ազատվել է երկրից չբացակայելու պայմանով: Կորած փողերն առայժմ գտնել չի հաջողվել: