Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Արևշատ գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը դաշտում է եղել, երբ կարկուտը սկսվել է և տեւել 2-3 ժամ:
«Դրա համար էլ այս վիճակն է: 4000 մետր էստեղ այգի ունեմ, 2 հազար էլ տան դեմն է: Չէ, ես վարկեր չեմ վերցրել, վերցնեմ, տակից չկարողանամ դուրս գա՞մ: Քաղցրաշենում 6 րոպե պոպոքի չափ մեծ կարկուտ ա եկել, լրիվ ավերել է, գիլասը ճղներով պոկել, գցել է ցած:
15 օրը մեկ ծառերի բուժումն անում ենք, որովհետև դեղի ժամկետները 15 օր է, 15 օրից հետո իր ուժը կորցնում է։
Այսօր մեր վիճակը բարդ է, մի բան ինչ էլ ասենք, նույն պատմություն է, մեր ժողովրդին համբերություն, վերջը մի լավ բան կլինի: Ասում է՝ Աստված յոթ դուռ ունի, ոնց լինի մեկը կբացի»,-ասաց նա:











