Իրանի «Պերսեպոլիս» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, ազգությամբ թուրք Մուսթաֆա Դենիզլին առաջին հերթին ակումբից հեռացրել է հայ մարզիչ Հարություն Աբրահամյանին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, հայ մարզիչը իրանական «Թեմաշա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ նորանշանակ գլխավոր մարզիչն իրեն հեռացրել է աշխատանքից միայն այն պատճառով, որ հայ է: «Ես Թուրքիայում չեմ աշխատում: Սա Իրանն է, եւ մենք երկուսով էլ այս երկրում ենք աշխատում: Ես այս հարցը ղեկավարությանն եմ հասցնելու»,-ասել է հայ մարզիչը:




























