Այսօր՝ մայիսի 6-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրում մեքենա է այրվում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ–ից։

«Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ։ Մինչև դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Նախնական տեղեկություններով երեք անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն»,–հավելեցին ՆԳՆ–ից։