Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Սայեդ Ասիմ Մունիրը տեղեկացրել է, որ մեկ գիշերում Հնդկաստանի հարվածների հետեւանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ, տեղեկացրել է Guardian թերթը։

Բացի այդ, եւս 46 մարդ վիրավորվել է, ինչը զգալիորեն ավելի է նախկինում հաղորդված ութ մահվան դեպքերից: Անհասկանալի է, թե որտեղից են ստացվում զոհվածների թվի մասին տեղեկությունները եւ արդյո՞ք այդ թիվը ներառում է գիշերվա միջսահմանային գնդակոծության զոհերին, նշել է թերթը:

Պակիստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ երկիրը կպատասխանի Հնդկաստանին «այն ժամանակ, այն տեղում եւ միջոցներով, որոնք մենք կընտրենք»։

Ինչպես տեղեկացվել է, չորեքշաբթի գիշեր հնդիկ զինվորականները օդային հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքներին եւ Քաշմիրի այն շրջաններին, որոնք վերահսկվում են Իսլամաբադի կողմից։ Դրանից հետո պակիստանցի զինվորականները հայտնել են Հնդկաստանին պատասխան հարված հասցնելու մասին։