Պակիստանի ֆոնդային բորսայի արժեթղթերի բազային ինդեքսը իջել է 5,78 տոկոսով։

Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։ «Պակիստանի բաժնեթղթերի բազային ինդեքսը չորեքշաբթի բացվել է 5,78 տոկոս նվազմամբ՝ երկրի մի քանի շրջաններին Հնդկաստանի հասցրած հարվածներից մի քանի ժամ հետո»,- նշել է Reuters-ը։