Մայիսի 8-ին հանրապետության մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ անձրեւները կլինեն հորդառատ, կարկուտ կտեղա։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝  +16+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8+12, ցերեկը՝  +20+23,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+6, ցերեկը՝  +16+20,

Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,

Տավուշում գիշերը՝ +10+14, ցերեկը՝  +21+24,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝  +14+18,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+9+12, ցերեկը՝  +19+23,

Արարատում գիշերը՝ +10+14, ցերեկը՝  +23+26,

Արմավիրում գիշերը՝ +10+13, ցերեկը՝  +23+26,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝  +15+19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝  +23+26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝  +25+29,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝  +21+25։