Երեքշաբթի Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածներից առնվազն 66 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ իսրայելական ուժերը շարունակում են նոր հարձակումներ իրականացնել պաղեստինյան անկլավի վրա։ Նշվում է, որ չորեքշաբթի՝ մայիսի 7-ի կեսգիշերից սկսած, առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածին, այդ թվում հարավային Խան Յունիս քաղաքին իսրայելական հարվածների հետեւանքով, որտեղ ռմբակոծության հետեւանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին եւ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։