Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Վրաստան կայցելի իտալացի երգիչ Տոտո Կուտոնիոն, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ գործակալության, ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հայտնի երգիչը Վրաստան կկարողանա ժամանել հունվարի 6-ին:

Համերգը տեղի կունենա Թբիլիսիի Գլդանի թաղամասի այգում, որտեղ իտալացի երգչի հետ ելույթ կունենան նաեւ վրացական էստրադայի ներկայացուցիչները: Համերգը կսկսվի վրացական ժամով ժամը 19:00-ին, որին կկարողանա  մասնակցել  յուրաքանչյուր  ոք:

Հիշեցնենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է հունվարի 7-ին: