Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կիրակի օրը կորած 2-ամյա տղային դեռ չեն գտել. որոնողական աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։
ՆԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 139 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։











