Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ ստորագրվել է հուշագիր՝ գործարանի հարևանությամբ գտնվող 15-16-րդ դարերի եկեղեցին այլ վայր տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու տեղափոխման գործընթացը պայմանավորված է մշակութային և պատմական վայրը հետագա ավերածություններից փրկելու անհրաժեշտությամբ։ «Եկեղեցին կապամոնտաժվի և կտեղափոխվի այլ վայր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գործող գիտամեթոդական խորհուրդն արդեն տվել է համապատասխան թույլտվությունը։ Հիմա հերթը կառավարությանն է», - նշել է Քոչարյանը։





























