Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ազգային ժողով, որտեղ այսօր տեղի կունենա ավանդական դարձած հարցուպատասխանը պատգամավորների և կառավարության անդամների միջեւ:

NEWS.am-ի թղթակիցը շենք մտնող վարչապետին հեռվից հարց ուղղեց. «Մայիսի 9-ին գնալո՞ւ եք Մոսկվա»:  Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ չարձագանքեց եւ մտավ շենք: